Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նախկին ՀՅԴ-ական Ռուբեն Հակոբյանը հրավիրվել է ոստիկանություն՝ վարչապետի հասցեին վիրավորական արտահայտությունների համար

Նախկին ՀՅԴ-ական Ռուբեն Հակոբյանը հրավիրվել է ոստիկանություն՝ վարչապետի հասցեին վիրավորական արտահայտությունների համար
Իրավունք
16:30, 13 декабрь 2021
Նախկին ՀՅԴ-ական Ռուբեն Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Այսօր, ժ.16.30, ինձ հրավիրել են Արաբկիրի ոստիկանություն։ Առիթը նոյեմբերի 26-ին ԱԺ խորհրդարանական լսումներին իշխանությունների հասցեին ստորև ներկայացված իմ ելույթում տրված գնահատականներն են։ Հրավերն ընդունել եմ»։

Նշենք, որ իր նշած տեսանյութի միայն վերնագիրը բավարար է, որ Ռուբեն Հակոբյանը պատասխանատվության ենթարկվի․ «Գործ ունենք պրոֆեսիոնալ սրիկայի հետ, իրենից ի՞նչ եք սպասում. Ռուբիկ Հակոբյան` Փաշինյանի մասին»։

Տեսանյութն՝ այստեղ։