Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Միջազգային հանրապետական ինստիտուտում կողմերը քննարկել են Հայաստանում ժողովրդավարական ռեֆորմների ընթացքը

Միջազգային հանրապետական ինստիտուտում կողմերը քննարկել են Հայաստանում ժողովրդավարական ռեֆորմների ընթացքը
Միջազգային
13:09, 05 май 2024
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտի  Եվրասիայի գծով ավագ տնօրեն Ստեֆան Նիքսին, ԱՄՆ խաղաղության ինստիտուտի Եվրոպայի և Ռուսաստանի գծով փոխնախագահ, դեսպան Ուիլիամ Թեյլորին, Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի հարցերով Միացյալ Նահանգների առևտրի ներկայացուցչի փոխտեղակալ Ջեյսոն Բունտին: 
Միջազգային հանրապետական ինստիտուտում կողմերը քննարկել են Հայաստանում ժողովրդավարական ռեֆորմների ընթացքը: 
Արձանագրվել է խորհրդարանական մակարդակում արդյունավետ համագործակցությունը: 
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համատեղ աշխատանքը և զարգացնել համագործակցության նոր ուղղություններ: 
ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը և տարածաշրջանային անվտանգության հարցեր: 
Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացիայի և դիմակայունության ամրապնդման հարցերը: