Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները Վաշինգտոնում կարևոր հանդիպումներ են ունեցել

ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները Վաշինգտոնում կարևոր հանդիպումներ են ունեցել
Միջազգային
18:56, 03 май 2024
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են «Freedom House»-ի միջազգային  ծրագրերի փոխնախագահ Ջերարդո Բերտին, Եվրոպայի և Եվրասիայի ծրագրերի փոխտնօրեն Սոֆյա Օրլոսկիին,  Քաղաքականության և շահերի պաշտպանության հարցերով փոխտնօրեն, Եվրոպայի և Եվրասիայի տարածաշրջանի հանուն ժողովրդավարության գագաթնաժողովի համակարգող Քեթի Լարոկին, հետազոտական ավագ վերլուծաբան Մայք Սմելցերին:

Քննարկվել են Հայաստանում ժողովրդավարկան բարեփոխումների ընթացքը, մարդու իրավունքների, մամուլի և ինտերնետի ազատության հարցերը: 

Արձանագրվել է, որ վերջին տարիներին Հայաստանը էական առաջընթաց է գրանցել ժողովրդավարության ամրապնդման ոլորտում: 
Քննարկվել են առկա խնդիրները և մարտահրավերները` մասնավորապես ժողովրդավարության նկատմամբ իրականացվող հիբրիդային հարձակումները և դրանց դիմագրավվելու գործիքակազմը: 

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու համատեղ աշխատանքը և համագործակցել` Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ: