Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ես պետական գաղտնիք չեմ հրապարկել․Մովսես Հակոբյան

Ես պետական գաղտնիք չեմ հրապարկել․Մովսես Հակոբյան
Քաղաքականություն
18:11, 03 май 2021
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն՝ հարցաքննության։

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 306-րդ հոդվածի հատկանիշներով՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելը։  

Civic.am-ը կապ հաստատեց Մովսես Հակոբյանի հետ։ Մեր այն հարցին, թե նա՝ որպես զինվորական տեղյակ չէ՞ր, որ պետական գաղտնիք է հրապարակում, ի պատասխան Հակոբյանն ասաց․
 
«Ես պետական գաղտնիք չեմ հրապարկել»։

Ճշգրտող հարցին, այսինքն համաձայն չէ՞ իրեն առաջադրված մեղադրանքին, Մովսես Հակոբյանն ասաց, որ մեղադրանքը չի ընդունում։