Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Նման բան չկա, իրենք ասում են, իրենք հերքում են․ թող կողմնորոշվեն»․ ԳՇ նախկին պետը՝ Սերժ Սարգսյանի հայտարարության մասին

«Նման բան չկա, իրենք ասում են, իրենք հերքում են․ թող կողմնորոշվեն»․ ԳՇ նախկին պետը՝ Սերժ Սարգսյանի հայտարարության մասին
Քաղաքականություն
14:09, 17 февраль 2021
ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ կայացած հարցազրույցի ժամանակ անդրադարձավ 2018-2024 թթ․ ՀՀ սպառազինության պլանին՝ նշելով, թե չգիտես ինչից ելնելով՝ նոր իշխանությունը փոխել է սպառազինության ամբողջ պլանը, որը մշակվել էր 2016 թվականի ապրիլյան քառօրյայից հետո։

 «Ես անկեղծ պետք է խոստովանեմ, որ  տեղյակ չեմ, թե ինչ փոփոխություններ են մտցրել, բայց ասում եմ՝ հաստատապես փոխվեց «ՏՈՌ» համալիրներ ձեռք բերելու պլանը, որը նախատեսված էր 3 խմբաքանակով, ՀՀ-ն ստացավ միայն 1 խմբաքանակ, այն էլ մեր ստորագրած պայմանագրով», - նշեց Սերժ Սարգսյանը։

ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանը Civic.am-ի հետ զրույցում չցանկացավ  մեկնաբանել Սերժ Սարգսյանի խոսքերը՝ ասելով, թե առաջին անգամ այդ մասին հայտարարած գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանն ինքն է հերքել իր՝ ավելի վաղ կատարած հայտարարությունը։

 «Անգամ եթե պլանը փոխված էլ լինի, դա նորմալ երևույթ է, չնայած նման բան չկա, իրանք ասում են, իրանք հերքում են, թող կողմնորոշվեն», - հայտարարեց Արտակ Դավթյանը։

Հիշեցնենք, որ սպառազինության պլանի փոփոխության մասին նախորդ տարվա նոյեմբերին տված իր մամուլի ասուլիսի ժամանակ ԳՇ նախկին պետ և նախկին գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը՝ նշելով, թե նոր իշխանությունը փոխել է զենքի պլանը և այլ զենքեր է ձեռք բերել։ Ավելի ուշ, սակայն, Մովսես Հակոբյանը հերքել էր իր այդ հայտարարությունը։ «Պարզվում է՝ զենքի պլանը չեն էլ փոխել։ Ինձ թվում էր՝ պետք է փոխեին, որովհետև նոր ղեկավարություն է եկել։ Իրենք պետք է զարգացման պլան կազմեին»,-հայտարարել է Մովսես Հակոբյանը։ 

Ստացվում է՝ առաջիկայում Սերժ Սարգսյանը ևս պետք է հերքի իր հայտարարությունը։  

Վովա Հակոբյան