Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կարդում ես ու զարմանում քաղաքական ռեսուրսն այնքան է նվազ ու սնանկ, որ ստիպված ես եկեղեցուն ներգրավել քո քաղաքական նպատակներին հասնելու համար. Սաքունց

Կարդում ես ու զարմանում քաղաքական ռեսուրսն այնքան է նվազ ու սնանկ, որ ստիպված ես եկեղեցուն ներգրավել քո քաղաքական նպատակներին հասնելու համար. Սաքունց
Քաղաքականություն
10:59, 05 май 2024
Քաղաքագետ Արթուր Սաքունցը գրել է.  

«Կարդում ես ու զարմանում, լավ ասենք, թե քաղաքական ռեսուրսն այնքան է նվազ ու սնանկ, որ ստիպված ես եկեղեցուն ներգրավել քո քաղաքական նպատակներին հասնելու համար, բայց ախր այս աստիճան միֆականացնել առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մե՞ջ։

Գոնե կարդացել ե՞ք ասենք Լեոի աշխատությունները, կամ մեր նոր ժամանակների հեղինակ, պատմաբան Համլետ Դավթյանի աշխատությունները, կամ լսել, կարդացել ե՞ք հուշարձանագետ Սամվել Կարապետյանին:

Կամ գոնե Կիլիկյան թագավորության՝ վերջին հայկական անկախ պետության ժամանակաշրջանում եկեղեցու դիրքորոշումներին:

Ի վերջո ցանկացած միտք գաղափար պետք է հիմնված լինի փաստերի վրա, հիմնավորված լինի վերլուծությունների, եզրահանգումների հիման վրա:

Միֆերի հիման վրա փրկություն չի կարող լինել, այլ միայն հերթական պարտությունը»: