Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ագրեսիվ հարեւանը սպառնում է պատերազմով, բայց երկրի անկախությունն - ամենից վեր է․ Հայաստանում Ուկրաինայի նախկին դեսպան Օլեքսանդր Բոժկոյի շնորհավորանքը

Ագրեսիվ հարեւանը սպառնում է պատերազմով, բայց երկրի անկախությունն - ամենից վեր է․ Հայաստանում Ուկրաինայի նախկին դեսպան Օլեքսանդր Բոժկոյի շնորհավորանքը
Հասարակություն
11:45, 21 сентябрь 2022
Հայաստանում Ուկրաինայի նախկին դեսպան Օլեքսանդր Բոժկոն իր ֆեյբուքյան էջում գրել է․

Սրտանց շնորհավորում եմ իմ հայ բարեկամներին Հայաստանի Անկախության տոնի առթիվ։ Հիմա Հայաստանն իր ոչ լավագույն ժամանակներն է ապրում, ագրեսիվ հարեւանը սպառնում է պատերազմով, սուր է դրվում երկրի աշխարհաքաղաքական ընտրության հարցը... Բայց երկրի անկախությունն - ամենից վեր է: Երբեմն ասում են, որ երկրի անկախության խորհուրդանիշը՝ նրա ազգային արժույթ է: Բայց ազգային արժույթը նույնիսկ ամենաուժեղ հաճախ ենթակա է արժեզրկման, իսկ մեր երկրների ՝ Հայաստանի և Ուկրաինայի անկախությունը ՝ երբեք: Բարեկամներ, մեր պետական անկախությունը նման է մարդու ազատությանը, որը կա՛մ կա, կա՛մ չկա։ Որի իսկական արժեքը, ցավոք, սկսում ենք հասկանալ և գնահատել միայն այն ժամանակ, երբ կորցնում ենք այն։ Իսկ  մարդը ի՞նչ է առանց ազատության։  Այսպիսով, եկեք գնահատենք այն, ինչ ունենք: Եվ կարողանանք պաշտպանել մեր երկրի և մեր անձնական  ազատությունը:

Շնորհավոր տոնդ, ազատ, անկախ Հայասատան