Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուբեն Հախվերդյանը երկրպագուների դատին է հանձնել «Աշնանային էլեգիա» երգի հոլովակը

Պոետ-երգահան Ռուբեն Հախվերդյանը, որի երգերը տարիներ շարունակ ջերմացնում են հեղինակային երգարվեստի երկրպագուների սրտերը, հրապարակել է «Աշնանային էլեգիա» ստեղծագործության տեսահոլովակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տեսահոլովակը, որի բեմադրող ռեժիսորը Հրանտ Վարդանյանն է, արդեն համացանցում է:

Ռուբեն Հախվերդյանը հեղինակ է մի շարք ձայնասկավառակների (առաջինը՝ «Սիրո և հույսի երգեր», 1985 թ., Փարիզ) և ձայներիզների։ Լավագույն երգերից են «Ձյունը», «Շները», «Երևանի գիշերներում»։ Ստեղծել է «Իմ տունն անիվների վրա» համերգ-ներկայացումը (1996), ինչպես և մանկական երգեր։ Համերգներով հանդես է եկել Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Հարավսլավիայում, Իտալիայում, Լիբանանում, Գերմանիայում և այլուր: