Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ծեծկռտուք Մաստարայում. Թալինի ոստիկանների բացահայտումը

Հունիսի 23-ին, կեսգիշերն անց, հիվանդանոցից ոստիկանության Թալինի բաժին ահազանգ էր ստացվել, որ կտրած-ծակած և պատռված վերքերով բուժօգնության են տեղափոխվել երեք տղամարդ. տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:

Բժշկական կենտրոն մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը պարզեց, որ հունիսի 22-ին, ժամը 23-ի սահմաններում, նրանք Մաստարա գյուղում վիճաբանել են և մարմնական վնասվածքներ պատճառել իրար։ Հայտնաբերվել են դանակ ու փայտե ձողեր, որոնցով պատճառվել են մարմնական վնասվածքները։

Դեպքի հանգամանքները պարզվում են։

Կատարվում է քննություն։