Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վարչապետի աշխատակազմի աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսի վթարի հետևանքով տուժել է 14 քաղաքացի, 3-ի վիճակը ծանր է

Վարչապետի աշխատակազմի աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսի վթարի հետևանքով տուժել է 14 քաղաքացի, 3-ի վիճակը ծանր է
Հասարակություն
12:18, 07 март 2023
«Մարտի 7-ին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժել է 14 քաղաքացի, որոնք ստացել են տարբեր վնասվածքներ և տեղափոխվել  մայրաքաղաքի տարբեր բժշկական կենտրոններ: 

Նրանցից 1-ը հետազոտվել և դուրս է գրվել: Ներկա պահին 13-ը ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն»,- տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Տուժածներից 3-ի առողջական վիճակը գնահատվում է ծանր, գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, 9-ը միջին ծանրության, 1-ը՝ բավարար: