Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մխչյան-Բյուրավան ավտոճանապարհին ավտոբուսի վթարից տուժած 31 քաղաքացիներից 5-ը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում

Մխչյան-Բյուրավան ավտոճանապարհին ավտոբուսի վթարից տուժած 31 քաղաքացիներից 5-ը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում
Հասարակություն
14:10, 02 сентябрь 2021
Այսօր առավոտյան Արարատի մարզի Մխչյան-Բյուրավան ավտոճանապարհին տեղի ունեցած խոշոր ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 16 հոգի տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Այս մասին հայտնում են «Էրեբունի» ԲԿ-ից։

«Տուժածներից 5-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, բժիշկները նրանց վիճակը գնահատում են ծանր, իսկ մյուսները հոսպիտալացվել են կենտրոնի տարբեր բաժանմունքներ, այդ թվում՝ վնասվածքաբանական, վիրաբուժական, նյարդավիրաբուժական՝ ախտորոշման և հետագա բուժօգնության նպատակով: Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության»,- հայտնում են ԲԿ-ից։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան՝ ժամը 08.23-ին Մխչյան-Բյուրավան ավտոճանապարհին ճանապարհատրանսպորտային պատահար է եղել։ Պարզվել է, որ «FAV» մակնիշի (վարորդ՝ Ս․ Գ․, ծնված 1959 թ․) Գետազատ-Երևան երթուղին սպասարկող ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկել հատվածից և բախվել ծառին։

ՃՏՊ-ի հետևանքով 18 տուժած հոսպիտալացվել է Արտաշատի ԲԿ, որոնցից մեկի առողջական վիճակը գնահատվել է ծանր, իսկ մյուսներինը՝ բավարար։ Տուժածներից 14-ը հոսպիտալացվել է Երևանի «Էրեբունի» ԲԿ, իսկ 1-ը՝ Մասիսի ԲԿ: