Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տուժածներից մեկը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում. ԱՆ-ն նոր մանրամասներ է հայտնում

Տուժածներից մեկը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում. ԱՆ-ն նոր մանրամասներ է հայտնում
Հասարակություն
13:29, 04 ноябрь 2022
Առողջապահության նախարարությունը թարմացված տեղեկատվություն է տվել վթարից տուժածների առողջական վիճակի վերաբերյալ: Հաղորդագրության մեջ ասվում է.

«Արմավիրի մարզում երեկ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով Արմավիրի բժշկական կենտրոնում գտնվող 5 տուժածներն ամբուլատոր բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել:

Երևան տեղափոխված 2 տուժածներից մեկը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, առողջական վիճակը գնահատվում է ծանր:

Մյուսը նյարդավիրաբուժական բաժանմունքում է: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատում են կայուն: