Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բաբկեն Թունյանի պարզաբանումը՝ հիփոթեքային վարկ ունեցողների համար

Բաբկեն Թունյանի պարզաբանումը՝ հիփոթեքային վարկ ունեցողների համար
Տնտեսություն
17:56, 15 январь 2024
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այն քաղաքացիները, որոնք արդեն ունեն հիպոթեկային վարկ և միացել են եկամտային հարկի հետ վերադարձի համակարգին,
Ինչպես նաև այն քաղաքացիները, որոնք հիպոթեկայն վարկ կվերցնեն և կմիանան եկամտային հարկի հետ վերադարձի համակարգին (Երևանում կարող են միանալ մինչև այս տարվա վերջ),
Այս մարդկանց համար ՈՉԻՆՉ ՉԻ ՓՈԽՎՈՒՄ. նրանք կշարունակեն ետ ստանալ եկամտահարկը՝ վարկային պայմանագրի գործողության ԱՄԲՈՂՋ ԸՆԹԱՑՔՈՒՄ»: