Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Քրեաօլիգարխիկ համակարգը հենց Ռոբերտ Քոչարյանի և կայսրության կոնսենսուսն է` Հոկտեմբերի 27-ի կնիքով». Արման Բաբաջանյան

«Քրեաօլիգարխիկ համակարգը հենց Ռոբերտ Քոչարյանի և կայսրության կոնսենսուսն է` Հոկտեմբերի 27-ի կնիքով». Արման Բաբաջանյան
Քաղաքականություն
14:23, 08 февраль 2021
«Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչ Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան գրառմամբ իր կարծիքն է արտահայտել քաղաքական վերջին զարգացումների մասին։ Գրառման մեջ, մասնավորապես, ասված է․

«Նայեք, ովքեր են Հայաստանի պետականության մահվան վկայականներով գրոհել մեր հայրենիքը: Հիշեք շակալներին, մտաբերեք նրանց գործունեությունը, զբաղեցրած աթոռը 22 տարի առաջ։ 
Համատարած անկման և դեգրադացիայի սկիզբը դրվեց այդ օրը։

Հոկտեմբերի 27-ն է այն սահմանագիծը, որից անդին Հայաստանի պետական համակարգն օտարվեց ինքնիշխանությունից և քաղաքացիականությունից: 

Քրեաօլիգարխիկ համակարգը հենց Ռոբերտ Քոչարյանի և կայսրության կոնսենսուսն է` Հոկտեմբերի 27-ի կնիքով: 

Դա Հայաստանի օկուպացիայի, Հայաստանի քաղաքացու հպատակեցման բանաձևն է: Կեղծված ընտրությունները, ավտորիտարիզմը, կոռուպցիան, քրեաօլիգարխիան, բանակի թալանը, զինվորի բաժինը տուն տանողներին գեներալական կոչումներ շնորհելը, ժողովրդին հարստահարելը, ունեզրկելը, Երևանի կենտրոնում տասնյակ հազարներին տնավեր դարձնելը, հարյուր հազարների խաղաղ՝ ոչ պատերազմական պայմաններում արտագաղթը, Արցախը բանակցային գործընթացից դուրս թողնելը, ազատագրված տարածքների՝ մասնավորապես Լաչինի վերաբնակեցման ծրագրի վիժեցումը, 1998-2007թթ․ ղարաբաղյան կարգավորման անխտիր բոլոր՝ այդ թվում Մեղրիի փոխանակման տարբերակին համաձայնվելը, պետությունը հետևողականորեն ֆոռպոստ, իսկ հայդատականությունը Հայաստանի արտաքին քաղաքականության անկյունաքար դարձնելը, սեփական իշխանության վերարտադրության համար Հայաստանի ստրատեգիական կարևորության գույքի հանձնումը․․․ սրանք բոլորը ոչ ամբողջական հետևանք են, գործիքներ, որոնք «լեգիտիմացնում» են գաղութացած Հայաստանը, տասնյակ քաղաքական սպանություններն ու բանտարկությունները, Մարտի 1-ի սպանդը:

Մենք քայլում ենք դեպի անդունդ, որտեղ անտակ կայսրությունն է»։