Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից

Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հասարակություն
13:47, 27 апрель 2024
Ռուբեն Վարդանյանին առևանգել են, ԼՂ նախկին բոլոր ղեկավարները Ռուսաստանի պաշտպանության տակ են եղել. Նրանք Ադրբեջան են տեղափոխվել ռուսական խաղաղապահ կոնտինգենտի համաձայնությամբ։ Այս մասին The Moscow Times-ին տված հարցազրույցում ասել է ԵՄ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը։

«Վարդանյանը փորձել է մեկնել Հայաստան: Նրանք [Ադրբեջանը] գիտեին, թե ինչ մեքենայով է նա մեկնում Հայաստան, ուստի նրան կանգնեցրել են և ապօրինի առևանգել Լաչինի միջանցքից, որի անխափան գործունեությունը պարտավոր էր ապահովել ռուսական կողմը։

Իսկ մյուս նախկին ղեկավարները՝ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, Ադրբեջան են տեղափոխվել բառացիորեն Լեռնային Ղարաբաղի օդանավակայանում տեղակայված ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից։ Նրանք գտնվել են օդանավակայանի ռուսական բազայում և գտնվել են ռուսական պաշտպանության ներքո։

Վարդանյանը Հայաստանի քաղաքացի է, և ես անձամբ ներգրավված եմ նրա, ինչպես նաև Ադրբեջանում ապօրինի պահվող բոլոր պատանդների ազատ արձակման գործում»,- հավելել է նա։