Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դադիվանքի վանահոր 4 որդիներից ոչ մեկ մարտական գործողությունների չի մասնակցել

Դադիվանքի վանահոր 4 որդիներից ոչ մեկ մարտական գործողությունների չի մասնակցել
Հասարակություն
17:22, 08 май 2024
Ֆեյսբուքյան օգտատեր Արտակ Գալստյանը գրել է․ 

Այս օրերին իր ընդդիմադիր և հայրենափրկիչ հայտարարություններով է աչքի ընկնում նաև Դադիվանքի հայտնի վանահայրը, որն ի դեպ 4 որդի ունի։

Սակայն ուշագրավ է, որ Բագրատի հետ երթ առաջնորդող Դադիվանքի վանահոր 4 որդիներից և ոչ մեկը չի մասնակցել 2020թ-ի պատերազմին։

Ջալալ Հրանտի Հովհաննիսյանը՝ Դադիվանքի վանահոր որդիներից մեկը, մշտական բնակվում է ՌԴ-ում։ Վերջինս պարտադիր զինվորական ծառայություն չի անցել, իսկ 2020թ պատերազմական գործողությունների ժամանակ ևս գտնվում էր ՌԴ-ում։         

Որդիներից մյուսը բնակվում է Երևանում, 2020թ. պատերազմական գործողությունների ժամանակ էլ գտնվում էր Երևանում։ Վերջինս Արցախի ՊԲ զորամասերում ծառայություն չի անցել   Դադիվանքի վանահոր մյուս 2 որդիները  2020թ. պատերազմական գործողությունների ժամանակ գտնվում էին հոր հետ` Շահումյանի շրջանի Դադիվանք վանական համալիրում, որտեղ մարտական գործողություններ չէին ընթանում, իսկ Քարվաճառ քաղաքն Ադրբեջանի կողմից հրետակոծվելուց հետո թողել ու վերադարձել են ՀՀ։ araratnews.am