Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դուք փրկի՞չ եք, թե՞ խուլիգան՝ ձեր «սրբազաններով» հանդերձ, հը՞, Բգո․ Էդգար Առաքելյան

Դուք փրկի՞չ եք, թե՞ խուլիգան՝ ձեր «սրբազաններով» հանդերձ, հը՞, Բգո․ Էդգար Առաքելյան
Քաղաքականություն
20:15, 27 апрель 2024
Քաղաքագետ Էդգար Առաքելյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է այսօր Կիրանցում մեքենայի անիվը ծակելու և վարորդին՝ ստիպողաբար դռները բացելու պահանջ ներկայացնելու դեպքին:

«Դուք «փրկի՞չ» եք, թե խուլիգան, հը՞ Բգո։

Գնացել են իբր հայրենիք փրկեն, բայց քանի որ մարդիկ իրենց չեն հավատում, ստիպված անճարությունից իրենց հանապազօրյա հացը վաստակող մարդկանց ավտոմեքենաներն են դիտմամբ շարքից հանում, անվադողերն են ծակում, որ ճանապարհ փակեն։

Ու էստեղ հարցա առաջանում, արա’, դուք փրկի՞չ եք, թե խուլիգան՝ ձեր «սրբազաններով» հանդերձ, հը՞ Բգո»,- գրել է քաղաքագետը։