Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Խոնարհվելու եք նրա առաջ, ում «ժեխ» ու «թուրքի եթիմ» եք ասել․ ձեր մեջքը չի ուղղվելու․ Վահագն Ալեքսանյան

Խոնարհվելու եք նրա առաջ, ում «ժեխ» ու «թուրքի եթիմ» եք ասել․ ձեր մեջքը չի ուղղվելու․ Վահագն Ալեքսանյան
Քաղաքականություն
16:05, 08 май 2022
ՀՀ ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Իրենք շիրակցիքին «թուրքի եթիմ» են անվանում, շիրակցին մեղմ, շատ մեղմ ասած՝ մերժում է իրենց, կանգում ասում են՝ ՔՊ-ի կազմակերպածն է:

Հո դուք անմեղսունակ չե՞ք: 

Դուք երևի իրոք հավատում եք, որ մարդիկ ինքնասիրություն, արժանապատվություն չունեն: 

Հավատում եք, որ պիտի ձեր կեղտոտ ոտքերը վրաները մաքրեք ու իրենք էլ ձեր առաջ խոնարհվեն:

Էդ դուք եք իրենց առաջ խոնարված ապրելու ձեր ամբողջ հետագա կյանքը: Խոնարհվելու եք նրա առաջ, ում «ժեխ» ու «թուրքի եթիմ» եք ասել: Ձեր մեջքը չի ուղղվելու»: