Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ասես «դավաճան», «թուրքի եթիմ» եւ հետո քաջություն ունենաս գնա՞լ Շիրակ. ընդդիմադիրներն այսօր արժանացան շիրակյան ջերմ «ողջույններին». Արթուր Հովհաննիսյան

Ասես «դավաճան», «թուրքի եթիմ» եւ հետո քաջություն ունենաս գնա՞լ Շիրակ. ընդդիմադիրներն այսօր արժանացան շիրակյան ջերմ «ողջույններին». Արթուր Հովհաննիսյան
Քաղաքականություն
18:33, 08 май 2022
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթիւր Հովհաննիսյանը գրել է. 

«Ընդդիմադիր ռևանշիստների արկածները Շիրակի մարզում կանխատեսելի էին։ 

 Շիրակցիներին ասես «դավաճան»,   «թուրքի եթիմ» եւ հետո քաջություն ունենաս գնա՞լ Շիրակ։ Հենց դրա համար էլ ընդդիմադիրներն այսօր արժանացան շիրակյան ջերմ «ողջույններին»։ 

 Կարճ ասած, ԱԺ-ում ծափահարություններ են, մարզերում` «ողջույններ», Ֆրանսիայի հրապարակում` երգ, պար ու կենացներ։ 

Ծիծաղելի է արդեն, ավարտելու ժամանակն է»։