Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեր ընդդիմությունը երկիրը փրկելուց առաջ գուցե իր կիսագրագետ լրագրողներից մեզ փրկի․ Պետրոս Ղազարյանը՝ Զատուլինից հարցազրույց վերցրած «Հրապարակ»-ի և «Երկիր Մեդիա»-ի մասին

Մեր ընդդիմությունը երկիրը փրկելուց առաջ գուցե իր կիսագրագետ լրագրողներից մեզ փրկի․ Պետրոս Ղազարյանը՝ Զատուլինից հարցազրույց վերցրած «Հրապարակ»-ի և «Երկիր Մեդիա»-ի մասին
Քաղաքականություն
17:16, 12 ноябрь 2022
Հեռուստահաղորդավար Պետրոս Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Զատուլինը «Հրապարակ»-ի լրագրողին ասում է, որ ինքը նման բան չի ասել և իր խոսքը խեղաթյուրել են իշխանամետ լրագրողները։

Ավելին, Զատուլինը պնդում է, որ Ալիևի ներկայացրած 5 կետերի մեջ Զանգեզուրի միջանցք կա, և Հայաստանը այն քննարկել է Սոչիում։

Ինձ էնքան էլ հասկանալի  չի, Զատուլինը իրո՞ք չի կարդացել այդ 5 առաջարկները, թե՞ միտումնավոր այնտեղ միջանցք է խցկում։

Ինձ ապշեցնում է մեր լրագրողների որակը։

Երբ Զատուլինը «Երկիր Մեդիայի» լրագրողին ասում է որ միջանցքի մասին ձեր ղեկավարն է Համաձայնագիր ստորագրել, և գնացեք իրեն հարցրեք, լրագրողը բերանը ջուր ա առնում և չի հարցնում` այդ ո՞ր համաձայնագրում է Զատուլինը միջանցք տեսել։

Երբ Զատուլինը «Հրապարակ»-ի լրագրողին ասում է, որ ինքը նման բան չի ասել, սույն լրագրողը նույնպես ձայն չի հանում։ Ավելին։ Զատուլինը ասում է որ Ադրբեջանի ներկայացրած 5 կետերի մեջ Զանգեզուրի միջանցք կա և մենք համաձայնել ենք քննարկել դրանք։

Պատկերացնում եք՝ լրագրողը, որ Հայաստանի համար նման նուրբ ու կարևոր հարցի շուրջ է խոսում, չի ֆայմում Զատուլինին հիշեցնել, որ այդ 5 կետերում միջանցքի մասին խոսք չկա։

Մեր ընդդիմությունը երկիրը փրկելուց առաջ գուցե իր կիսագրագետ լրագրողներից մեզ փրկի»։