Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևան եկած Կոնստանտին Զատուլինը հայտնել է Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման մասին

Երևան եկած Կոնստանտին Զատուլինը հայտնել է Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման մասին
Քաղաքականություն
22:46, 19 сентябрь 2022
Այսօր քաղաքացիների հետ «Մոսկվա» կինոթատրոնում հանդիպած և «դրոշակ բռնելու» պատրաստակամություն հայտնած Ռոբերտ Քոչարյանը մինչ այդ հյուր է ունեցել Մոսկվայից։

ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Կոնստանտին Զատուլինը   «Տելեգրամի» իր պաշտոնական էջում գրել է, որ այցելել է Հայաստան և հանդիպել  «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի հետ։

Նա նաև գրել է, որ հանդիպել է Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ: Զատուլինը նաև այցելել է ադրբեջանցիների կողմից հրետակոծված Ջերմուկ քաղաք։