Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կոնստանտին Զատուլինը շնորհավորել է Արցախի ժողովրդին Հանրապետության տոնի առթիվ

Կոնստանտին Զատուլինը շնորհավորել է Արցախի ժողովրդին Հանրապետության տոնի առթիվ
Հասարակություն
15:45, 02 сентябрь 2022
Ռուսաստանի Դաշնության Պետդումայի 1-ին, 4-րդ, 5-րդ, 7-րդ եւ 8-րդ գումարումների պատգամավոր, Պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը շնորհավորել է Արցախի Հանրապետության ժողովրդին Հանրապետության օրվա կապակցությամբ։

Շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է. «Շնորհավորում եմ ձեզ Հանրապետության օրվա առթիվ։ Ուզում եմ ձեզ վստահեցնել, որ Ռուսաստանի բոլոր ոչ անտարբեր մարդիկ մտահոգված են Լեռնային Ղարաբաղում խաղաղության եւ բարգավաճման համար: Լեռնային Ղարաբաղի բնիկների հետ ուս ուսի տված անցնելով բազմաթիվ պատերազմներ, այսօր մասնակցելով Ուկրաինայում հատուկ ռազմական օպերացիային՝ մենք սուր զգում ենք արդարության վրա հիմնված աշխարհի կարիքը։ Մարդիկ, ովքեր անցած տարիներին զենք են վերցրել՝ իրենց պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու համար, ունեն ինքնորոշման լիարժեք իրավունք։ Ես աղոթում եմ Աստծուն, որ բոլորը հասկանան դա եւ հարգանքով վերաբերվեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդին։ Ձեզ եւ հանրապետությանը խաղաղություն, երջանկություն եւ բարօրություն եմ մաղթում»։

Հիշեցնենք, որ 1991 թ. սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի ժողովրդական պատգամավորների շրջանային եւ Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նիստին Հռչակագիր ընդունվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը Հանրապետության սահմաններում Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) եւ Շահումյանի շրջանի հռչակման մասին։