Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Առավել քան երբևէ պետք է լինենք միասնական, համախմբված և ուժեղ. Ալեն Սիմոնյանի շնորհավորանքն Արցախի ԱԺ նախագահին

Առավել քան երբևէ պետք է լինենք միասնական, համախմբված և ուժեղ. Ալեն Սիմոնյանի շնորհավորանքն Արցախի ԱԺ նախագահին
Հասարակություն
11:39, 02 сентябрь 2022
Արցախի Անկախության օրվա առթիվ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանին:

«Հարգելի՛ պարոն Թովմասյան,

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և անձամբ իմ անունից Ձեզ, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներին և ամբողջ արցախահայությանն եմ հղում իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն Արցախի Հանրապետության Անկախության օրվա առթիվ:

Աշխարհաքաղաքական տեկտոնական ցնցումներին, ներքին ու արտաքին սպառնալիքներին դիմագրավելու համար մենք, առավել քան երբևէ, պետք է լինենք միասնական, համախմբված և ուժեղ՝ հանուն սեփական հայրենիքի, պետականության, ժողովրդի ազատության ու անկախության պահպանման:

Հավերժ փառք ու խոնարհում անկախության և պետականության պահպանման համար մարտնչած մեր քաջորդիներին, որոնք իրենց արյամբ են սրբագործել հայոց հողը:

Պարոն նախագահ, վերստին շնորհավորելով այս նվիրական տոնի կապակցությամբ՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, արգասաբեր աշխատանք, իսկ Արցախի արարող ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարօրություն»,- ասված է շնորհավորական ուղերձում: