Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախը՝ որպես հայի հավերժության բանաձեւ, լինելու է կանգուն, լինելու է ազատ, լինելու է անկախ․ Ալեն Սիմոնյան

Արցախը՝ որպես հայի հավերժության բանաձեւ, լինելու է կանգուն, լինելու է ազատ, լինելու է անկախ․ Ալեն Սիմոնյան
Հայաստան
12:56, 02 сентябрь 2021
Շնորհավորում եմ Արցախի Հանրապետության Անկախության օրվա առթիվ: Անկախության կերտման 30-ամյա ճանապարհն անցել է աշխարհաքաղաքական վերադասավորումների, շահերի բախման քառուղիներով՝ լի մեծ ու փոքր մարտահրավերներով, ծանր փորձություններով, փառապանծ հաղթանակներով: 

Պատմությունն ապացուցել է, որ որեւէ պատերազմ ի զորու չէ ընկճել հայի՝ հաղթանակներով թրծված ոգին։ 

Այս անկախությունը ձեռք է բերվել մեր անպարտ հերոսների կյանքով ու արյամբ, մեր մայրերի չմարող հավատով։ Արցախը՝ որպես հայի հավերժության բանաձեւ, լինելու է կանգուն, լինելու է ազատ, լինելու է անկախ։ 

Հավերժ փառք ու խոնարհում անկախության համար մարտնչած մեր հերոսներին, մեր սխրագործ քաջորդիներին։ Արցախյան վերազարթոնքի սպասումով՝ մաղթում եմ խաղաղություն եւ բարօրություն:

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան