Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ալեն Սիմոնյանը Եռաբլուրում հարգանքի տուրք է մատուցել հայրենիքի պաշտպանության համար զոհված հերոսների հիշատակին

Ալեն Սիմոնյանը Եռաբլուրում հարգանքի տուրք է մատուցել հայրենիքի պաշտպանության համար զոհված հերոսների հիշատակին
Հայաստան
15:02, 21 сентябрь 2021
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի միջոցառումների շրջանակում այցելել է «Եռաբլուր» պանթեոն:

Ազգային ժողովի նախագահը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ ծաղիկներ է խոնարհել  հերոսների շիրիմներին՝ հարգանքի տուրք մատուցելով հայրենիքի պաշտպանության համար զոհված նահատակների անմար հիշատակին: