Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հանրային հեռարձակողի վրա օրենքով դրվող պարտավորությունների մասով փոփոխություն է կատարվել. նախագիծ

Հանրային հեռարձակողի վրա օրենքով դրվող պարտավորությունների մասով փոփոխություն է կատարվել. նախագիծ
Քաղաքականություն
16:55, 26 апрель 2024
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 26-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ««Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծը:

Օրենսդրական նախաձեռնության հեղինակ Սիսակ Գաբրիելյանը տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում ներկայացրել է մեկ առաջարկ, որն ընդունվել է: Նա նշել է, որ փոփոխություն է կատարվել Հանրային հեռարձակողի վրա օրենքով դրվող պարտավորությունների մասով եւ սահմանվել է, որ պարտավորություններն ընդհանուր դրվելու են 2 հեռուստաընկերությունների, երկու տեսալսողական ծրագրերի վրա:

Հանձնաժողովն օրենքի նախագծին տվել է դրական եզրակացություն:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի հեղինակած ««Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը հետաձգվել է մինչեւ երկու ամսով: