Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կիպրոսի ԱԳՆ-ն ողջունել է սահմանազատման ուղղությամբ ՀՀ և Ադրբեջանի ձեռնարկած դրական քայլերը

Կիպրոսի ԱԳՆ-ն ողջունել է սահմանազատման ուղղությամբ ՀՀ և Ադրբեջանի ձեռնարկած դրական քայլերը
Քաղաքականություն
22:53, 02 май 2024
Կիպրոսը ողջունում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռնարկած դրական քայլերը` սահմանների սահմանազատման հարցում Ալմա-Աթայի հռչակագիրն իբրև հիմք օգտագործելու ուղղությամբ: Այդ մասին ասված է Х-ի միկրոբլոգում Կիպրոսի ԱԳՆ հրապարակած հայտարարության մեջ:

«Մենք ողջունում ենք քայլերը, որոնք նպաստում են տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը` ինքնիշխանության, տարածքային ամբողջականության ու միջազգային իրավունքի լիարժեք հարգման պայմաններում»,- ասված է հայտարարության մեջ: