Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նորվեգիան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման մասին համաձայնությունը

Նորվեգիան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման մասին համաձայնությունը
Միջազգային
11:22, 22 апрель 2024
Նորվեգիայի ԱԳՆ պետքարտուղար Էյվինդ Վադ Պետերսոնը X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում անդրադարձել է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի որոշ հատվածներում սահմանազատման մասին համաձայնության ձեռք բերմանը։  

«Նորվեգիան ողջունում է լավ լուրը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման գործընթացի վերաբերյալ համաձայնություն ձեռք բերելու մասին: Մենք ակնկալում ենք արագ առաջընթաց այս կարևոր գործում՝ հասնելու արդյունքների, որոնք օգուտ կբերեն երկու երկրներին և ամբողջ տարածաշրջանին»,- գրել է նա։