Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռոբերտ Քոչարյանը հանդես է եկել Սյունիքի միջանցքի ջատագով Զատուլինի պաշտպանությամբ՝ հերթական անգամ ցույց տալով, որ պատրաստ է ստորադասել Հայաստանի շահերը

Ռոբերտ Քոչարյանը հանդես է եկել Սյունիքի միջանցքի ջատագով Զատուլինի պաշտպանությամբ՝ հերթական անգամ ցույց  տալով, որ պատրաստ է ստորադասել Հայաստանի շահերը
Քաղաքականություն
18:36, 28 октябрь 2022
«Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանն այսօր բոցաշունչ հայտարարությամբ պաշտպանել է ադրբեջանամետ և կեղծ հայտարարությունների համար Հայաստանում անցանկալի անձ հայտարարված ՌԴ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինին։ 
 
«Ափսոսանքով տեղեկացա Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստան արգելելու ամոթալի որոշման մասին»,- հայտարարել է Քոչարյանը՝ դիֆերամբներ ձոնելով վերջին շրջանում ադրբեջանական թեզերի` մասնավորապես Սյունիքի միջանցքի թեզի շրջանառությամբ զբաղվող Զատուլինի հասցեին։ 

«Սա աննախադեպ է Հայաստանի պատմության համար, երբ բարեկամ երկրի պատգամավորի մուտքն արգելվում է մեր երկիր»,- տարակուսանք է հայտնել Քոչարյանը, որը ոչ մի բառ չի ասել, երբ, օրինակ,  Զատուլինը «Երկիր մեդիայի» եթերն օգտագործում էր ադրբեջանական թեզերը շրջանառելու և Սյունիքի միջանցքի թեզը պրոպագանդելու համար։

Նշենք, որ «Երկիր մեդիա»-ին տված հարցազրույցի ընթացքում Զատուլինը մեղադրել էր ՀՀ վարչապետին Հայաստանի սուվերեն տարածքով «միջանցք»-ի համաձայնություն  ստորագրելու համար։ «Հնարավոր միջանցքի շուրջ հարցերը պետք է տալ ստորագրողներին, «միջանցքը» ստորագրել է Փաշինյանը»,- ասել էր Զատուլինը։ 

Նկատենք, սակայն, որ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ խոսք անգամ չկա ՀՀ սուվերեն տարածքով միջանցքի մասին։ Հայտարարության մեջ խոսվում է միայն Լաչինի միջանցքի մասին։