Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երեկ գիշեր ԶՈՒ-ից վռնդված Մախսուդյանի մանիպուլյացիայի արդյունքում ակցիայի վայր ժամանած զինվորականների հարազատները սկսել են հաշիվ պահանջել նրանից

Երեկ գիշեր ԶՈՒ-ից վռնդված Մախսուդյանի մանիպուլյացիայի արդյունքում ակցիայի վայր ժամանած զինվորականների հարազատները սկսել են հաշիվ պահանջել նրանից
Հայաստան
14:29, 27 апрель 2024
Երեկ գիշեր ԶՈՒ-ից վռնդված Մախսուդյանի մանիպուլյացիայի արդյունքում ակցիայի վայր ժամանած զինվորականների հարազատները սկսել են հաշիվ պահանջել Մախսուդյանից։ 

Տավուշի մեր աղբյուրների պնդմամբ երեկ ակցիայի վայր գնացած պայմանագրայինների հարազատները բացատրություններ են պահանջում Մախսուդյանից և մեղադրում նրան՝ իրենց հարազատներին կեղտոտ խաղի մեջ ներքաշելու համար։ 

Նրանք կարծում են, որ Մախսուդյանը խաբելով է համոզել իրենց բարեկամներին գալ, տեղում մի քանի րոպե նկարվել ու հեռանալ, ասելով, թե դրա համար նրանց հետ ոչինչ չի լինի, ոչ մի պատասխանատվության չեն ենթարկվի և հիմա, երբ նրանք փաստացի կանգնած են պատասխանատվություն կրելու առաջ, հարազատները խիստ բորբոքված են։