Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանում բախվել են «Toyota Camry»-ն և «Jeep Grand Cherokee»-ն

Երևանում բախվել են «Toyota Camry»-ն և «Jeep Grand Cherokee»-ն
Հասարակություն
12:38, 28 апрель 2024
Երեկ՝ ապրիլի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23:00-ի սահմաններում Սեբաստիա փողոցում բախվել են Երևանի բնակիչ, 24-ամյա Սամուել Տոնոյանի վարած «Jeep Grand Cherokee» և Արմավիրի մարզի բնակիչ, 30-ամյա Արտակ Տերտերյանի վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները: Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4 գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։