Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մյասնիկյան պողոտայում բախվել են UAZ Patriot-ն ու Nissan-ը. UAZ-ը կողաշրջվել է, 15-ամյա երեխան տեղափոխվել է հիվանդանոց

Մյասնիկյան պողոտայում բախվել են UAZ Patriot-ն ու Nissan-ը. UAZ-ը կողաշրջվել է, 15-ամյա երեխան տեղափոխվել է հիվանդանոց
Հասարակություն
14:35, 31 декабрь 2021
Երեկ՝ դեկտեմբերի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ 16/9 հասցեի դիմաց, բախվել են Կոտայքի մարզի բնակիչ, 48-ամյա Էդիկ Ա.-ի վարած UAZ Patriot և Երևանի բնակիչ, 40-ամյա Արտակ Գ.-ի վարած Nissan մակնիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Nissan-ի ուղևոր, 15-ամյա Էլեն Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Վթարի հետևանքով UAZ-ը կողաշրջվել է:Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: