Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վթարից հետո մեքենան ընկել է ճահճուտը. 4 վիրավորներն ընտանիքի անդամներ են. Shamshyan.com

Վթարից հետո մեքենան ընկել է ճահճուտը. 4 վիրավորներն ընտանիքի անդամներ են. Shamshyan.com
Հասարակություն
20:45, 13 ноябрь 2021
Այսօր՝ նոյեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ ժամը 16:40-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 27 կմ հատվածում, բախվել են Ծովակ գյուղի բնակիչ, 40-ամյա Պարույր Մխիթարյանի վարած Nissan Teana մակնիշի և Երևանի բնակիչ, 33-ամյա Կարեն Աղաջանյանի վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենաները:

Պ. Մխիթարյանն ու նրա ուղևորներ, Ծովակ գյուղի բնակիչներ, 36-ամյա Աննա Մխիթարյանը, 13-ամյա Աշոտ Մ.-ն և 14-ամյա Սաղաթել Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վարդենիս» բժշկական կենտրոն: Բախման հետևանքով Nissan-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել ճահճուտում: Հիվանդանոց տեղափոխվածները ամուսիներ են և նրանց 2 անչափահաս երեխաները:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: