Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանի շինհրապարակներում արձանագրվել են խախտումներ․ քաղաքապետարան

Մայրաքաղաքում փոշու, ցեխի առկայությունը պայմանավորված է նաև շինհրապարակներում սահմանված չափորոշիչների խախտումներով ու ոչ պատշաճ կահավորմամբ: 


Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը շրջայցի ընթացքում արձանագրել է տարբեր խախտումներ: 


Շինհրապարակներում փոշու արտանետումը բացառող սարքեր չեն օգտագործվել, ավազի կույտերը համապատասխան անթափանց թաղանթով ծածկված չեն եղել: