Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հայաստան» Համահայկական հիմնադրամի փոխտնօրենն այցելել է Արցախ՝ ծանոթանալու հիմնադրամի ֆինանսավորմամբ Արցախում իրականացվող ծրագրերի ընթացքին

«Հայաստան» Համահայկական հիմնադրամի փոխտնօրենն այցելել է Արցախ՝ ծանոթանալու հիմնադրամի ֆինանսավորմամբ Արցախում իրականացվող ծրագրերի ընթացքին
Տնտեսություն
21:04, 15 апрель 2022
Անցնող շաբաթվա ընթացքում «Հայաստան» Համահայկական հիմնադրամի փոխտնօրեն Արարատ Խլղաթյանն այցելել է Արցախ՝ ծանոթանալու հիմնադրամի ֆինանսավորմամբ Արցախում իրականացվող ծրագրերի ընթացքին։

Նախարար Արամ Սարգսյանի հետ միասին շրջայցի արդյունքում վերջիններս եղել են մայրաքաղաքի և շրջանների մի շարք  շինհրապարակներում, ծանոթացել բնակարանաշինական և ճանապարհաշինական աշխատանքներին։

Շրջայցի արդյունքում՝ շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչներին տրվել են ցուցումներ՝ շինաշխատանքերի պատշաճ կազմակերպման և այլ ընթացիկ հարցերի ուղղությամբ, ինչպես նաև ընդգծվել սահմանված ժամկետներում աշխատանքների իրականացման առաջնահերթությունը։