Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Շինհրապարակներում տիրող իրավիճակը շարունակում է մտահոգիչ մնալ․ Երևանի քաղաքապետարան

Շինհրապարակներում տիրող իրավիճակը շարունակում է մտահոգիչ մնալ․ Երևանի քաղաքապետարան
Հասարակություն
13:07, 16 июль 2021
ՀՀ Քաղաքաշինության կոմիտեն, Երևանի քաղաքապետարանը և Կառավարությանն ենթակա տեսչական մարմինները զգուշացնում են

Չնայած իրականացվող աշխատանքներին՝ շինհրապարակներում տիրող իրավիճակը շարունակում է մտահոգիչ մնալ:

Մեկ անգամ ևս հորդորում ենք խստագույնս պահպանել սահմանված նորմերը և կանոնները: 

Առաջիկայում լիազորված մարմինների կողմից  իրականացվելու է խստացված վերահսկողություն, հայտնաբերված խախտումների համար կիրառվելու են պատասխանատվության միջոցներ:

Առողջապահական և աշխատանքի, Բնապահպանության և ընդերքի, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմիններ, Քաղաքաշինության կոմիտե և Երևանի քաղաքապետարան