Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հուսով եմ՝ Քոչարյանի խմբակցությունը իրենց շարժումը բարեհաջող հրապարակ հասցնելուց հետո կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

Հուսով եմ՝ Քոչարյանի խմբակցությունը իրենց շարժումը բարեհաջող հրապարակ հասցնելուց հետո կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան
Քաղաքականություն
17:13, 08 май 2024
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Չգիտեմ, թե Ռոբերտ Քոչարյանի խմբակցությունը ինչքա՞ն է փորձելու խուսափել իրենց տվածս պարզ հարցից, բայց հուսով եմ, որ իրենց շարժումը բարեհաջող հրապարակ հասցնելուց հետո գոնե կպատասխանեն հետևյալ պարզ հարցին. 

Քանի՞ քառակուսի կիլոմետր է իրենց պատկերացմամբ Հայաստանի Հանրապետությունը։ Պահանջում եմ արտասանել թիվ։