Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եվս մեկ անգամ կրկնում եմ ԱԺ ամբիոնից հնչեցրածս հարցը ու ակնկալում պատասխան. Վահագն Ալեքսանյան

Եվս մեկ անգամ կրկնում եմ ԱԺ ամբիոնից հնչեցրածս հարցը ու ակնկալում պատասխան.  Վահագն Ալեքսանյան
Քաղաքականություն
12:39, 12 апрель 2024
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Եվս մեկ անգամ կրկնում եմ ԱԺ ամբիոնից հնչեցրածս հարցը ու ակնկալում պատասխան. 

Խորհրդարանական ընդդիմության պատկերացմամբ որքա՞ն է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը։ Քանի՞ քառակուսի կիլոմետր է։ 

Ընդդիմությունը ամեն կերպ խուսափում է այս հարցին պատասխանելուց ու դա պատահական չէ, պատահական չէ, որ ընդդիմության խամաճիկավարները արգելում են պատասխանել այս հարցին, որովհետև նրանց պատկերացմամբ Հայաստանը ինքնիշխան տարածք չպիտի ունենա։ 

Պնդում եմ, որ ընդդիմությունը պարտավոր է պատասխանել այս պարզագույն հարցին. որքա՞ն է Հայաստանի ինքնիշխան տարածքը իրենց պատկերացմամբ։ 

Այս հարցին պատասխանելուց հրաժարվելով՝ ընդդիմությունը անհերքելի է դարձնում պնդումը, որ ինքը ծառայում է «Հայաստանը ինքնիշխան տարածք ունենալ չի կարող» սկզբունքին։