Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ո՞նց է ստացվում, որ Հայաստանի ամենաազգափրկիչ ընդդիմությունը բառացիորեն նույն քաղաքական նպատակներն է հետապնդում, ինչ Ալիևը․ Վահագն Ալեքսանյան

Ո՞նց է ստացվում, որ Հայաստանի ամենաազգափրկիչ ընդդիմությունը բառացիորեն նույն քաղաքական նպատակներն է հետապնդում, ինչ Ալիևը․ Վահագն Ալեքսանյան
Հայաստան
22:01, 04 октябрь 2023
Գործակալները փորձում էին ամեն կերպ խաթարել Հայաստանի վարչապետի Գրանադա մեկնելը․ ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

«Պոտենցիալ հանդիպումը անվանում էին կործանարար Հայաստանի համար։ 

Արդյունքում հանդիպումից հրաժարվեց Ալիևը։ Զարմանալի է, թե ինչու՞ պիտի Ալիևը հրաժարվեր մի հանդիպումից, որը «կործանարար» էր Հայաստանի համար։ 

Ո՞նց է ստացվում, որ Հայաստանի ամենաազգայնական, ամենաազգափրկիչ ընդդիմությունը ԲԱՌԱՑԻՈՐԵՆ նույնական քաղաքական նպատակներ է հետապնդում, ինչ Ալիևը, տվյալ դեպքում՝ Գրանադայի հանդիպման չեղարկումը։ 

Իրականում Ալիևը ամեն պահի էլ կարող էր չեղարկել իր մեկնումը, սակայն եթե Հայաստանում խամաճիկներին հաջողվեր խաթարել ՀՀ վարչապետի մեկնումը, հանդիպումը կչեղարկվեր առանց Ադրբեջանի համար ռեպուտացիոն վնասների»,- գրել է պատգամավորը։