Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ալիև․ «Բաքուն հավատարիմ է խաղաղության բրյուսելյան օրակարգին»

Ալիև․ «Բաքուն հավատարիմ է խաղաղության բրյուսելյան օրակարգին»
Քաղաքականություն
19:51, 06 март 2023
Բաքուն հավատարիմ է խաղաղության բրյուսելյան օրակարգին. այսօր Հարավային Կովկասում ԵՄ հատուկ բանագնաց Տոյվո Կլաարի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը. հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

«Ալիևը գոհունակությամբ է հիշել ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ Մյունխենում փետրվարի 18-ին կայացած հանդիպումը», - ասված է հաղորդագրությունում։

Նշվում է նաև, որ Ալիևը և Կլաարը քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի շուրջ ծավալված բանակցային գործընթացը։

Ապա Տոյվո Կլաարը իր հերթին հայտարարել է, որ ԵՄ-ն հետագայում ևս շարունակելու է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորմանը։