Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ֆիլիպ Ռիքերն ու Ալիևը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Ֆիլիպ Ռիքերն ու Ալիևը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը
Միջազգային
12:20, 28 ноябрь 2022
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկուշաբթի ընդունել է Կովկասում հակամարտությունների հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Ռիքերին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցեր, կատարվել է նաև մտքերի փոխանակում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքման նպատակով երկու երկրների ԱԳ նախարարների նոյեմբերի 8-ին կայացած վաշինգտոնյան հանդիպման վերաբերյալ։

Ֆիլիպ Ռիքերը նշել է, որ ԱՄՆ-ը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, ասվում է Ադրբեջանի նախագահի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։