Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հակամարտությունը չունի ռազմական լուծում․ Ռիքերը՝ Ալիևին

Հակամարտությունը չունի ռազմական լուծում․ Ռիքերը՝ Ալիևին
Տարածաշրջան
15:38, 14 сентябрь 2022
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, դեսպան Ֆիլիպ Ռիքերը նախօրեին Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան տարածած հաղորդագրության համաձայն՝ Ռիքերը վերահաստատել է Վաշինգտոնի հանձնառությունը՝ խթանելու Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգ, կայուն և խաղաղ ապագան:

«Նա ընդգծել է պետքարտուղար Բլինքենի հայտարարությունը, որ հակամարտությունը չունի ռազմական լուծում, և կոչ է արել Ադրբեջանին ու Հայաստանին ակտիվացնել իրենց դիվանագիտական ներգրավվածությունը և հասնել համապարփակ խաղաղության համաձայնագրի»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Այօսր Ֆիլիպ Ռիքերն այցելել է Շեհիդների պուրակ՝ հարգանքի տուրք մատուցելու։

Հիշեցնենք, որ Հայաստան կատարած այցի ընթացքում Ֆիլիպ Ռիքերն այցելել էր Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Թարգմանությունը՝ factor.am