Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կստեղծվի ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն

Կստեղծվի ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն
Իրավունք
16:22, 02 май 2024
ՀՀ կառավարության որոշմամբ կստեղծվի  «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն։


Կառավարության մայիսի 2-ի նիստում ընդունված որոշման նախագծի համաձայն՝ կենտրոնը նախատեսվում է ստեղծել ՀՀ ներքին գործերի նախարարության փորձաքրեագիտական վարչության հենքի վրա: Կենտրոնը ձևավորման նախնական փուլում ունենալու է հետևյալ կառուցվածքը՝ կենտրոնական մարմին՝ իր ստորաբաժանումներով՝ ֆիզիկոքիմիական  հետազոտությունների և ԴՆԹ հաշվառումների բաժին, Հետքաբանական հետազոտությունների բաժին, Քրեագիտական հետազոտությունների բաժին, Ճանապարհատրանսպորտային պատահարների հետազոտությունների բաժին, Ապրանքագիտական հետազոտությունների բաժին, Մատնադրոշմային հետազոտությունների և հաշվառումների բաժին, ինչպես նաև Հանրապետական գնդակապարկուճադարանը՝ բաժնի կարգավիճակով: Բացի վերը թվարկված բաժիններից, ՊՈԱԿ-ն ունենալու է նաև տարածքային ստորաբաժանումներ ՀՀ մարզերում, ընդհանուրը՝ 90 հաստիքային միավոր: ՊՈԱԿ-ը փորձաքննություններ կիրականացնի  պետական, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև  ֆիզիկական և իրավաբանական անձանց նախաձեռնությամբ և պատվերով,  ինչպես նաև կտրամադրի փորձագետի կարծիք: