Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տեղի է ունեցել ԱԽ քարտուղարի և Ադրբեջանի նախագահի օգնականի հանդիպումը

Տեղի է ունեցել ԱԽ քարտուղարի և Ադրբեջանի նախագահի օգնականի հանդիպումը
Միջազգային
01:24, 31 март 2022
Եվրոպական միության դիվանագիտական ծառայության պաշտոնական կայքը (EEAS) տեղեկացնում է, որ 
Եվրամիությունը երեկ Բրյուսելում հյուրընկալել է Հայաստանի և Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների՝ երկու երկրների միջև մի շարք խնդիրների լուծումներ գտնելու համատեղ ջանքերը զարգացնելու նպատակով: 
 
Կայքում, մասնավորապես ասված է, որ քննարկվել են 2022 թվականի ապրիլի 6-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջիկա հանդիպման նախապատրաստական աշխատանքները։
 
Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպումը կազմակերպել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
 
«Բովանդակային քննարկումների ընթացքում, որը ներառում էր նաև պարոն Գրիգորյանի և պարոն Հաջիևի առանձնազրույցը, մասնակիցները քննարկեցին քաղաքական և անվտանգության իրավիճակը և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի միջև հարցերի ողջ շրջանակը՝ որպես 2021 թվականի դեկտեմբերի 14-ին երկու երկրների ղեկավարների և Ժան Միշելի միջև Բրյուսելում կայացած հանդիպման ընթացքում ձեռք բերված փոխըմբռնումների շարունակություն», - ասված է ԵՄ դիվանագիտական ծառայության պաշտոնական կայքում։
 
Կայքում նշված է նաև, որ Հայաստանն ու Ադրբեջանը կանդրադառնան միմյանց միջև խաղաղության համաձայնագրի հեռանկարներին վերաբերող հարցերին:
 
«Եվրամիությունը հավատարիմ է մնում շարունակելու իր ներգրավվածությունը Հարավային Կովկասում կայուն խաղաղության և կայունության հաստատման գործում», - ասված է Ծառայության հրապարակման մեջ:

Ավելի վաղ Civic.am-ը հայտնել էր, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրեբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը հաջորդ շաբաթ կհանդիպեն Բրյուսելում։
 
Վովա Հակոբյան