Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այս ընդդիմությունը, կարելի է ասել, ամենացածր լեգիտիմությունը ունեցող ընդդիմությունն է․ Ալեն Սիմոնյան

Այս ընդդիմությունը, կարելի է ասել, ամենացածր լեգիտիմությունը ունեցող ընդդիմությունն է․ Ալեն Սիմոնյան
Քաղաքականություն
13:17, 12 сентябрь 2022
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին, որ խորհրդարանական ընդդիմությունը բոյկոտել է ԱԺ նիստերը։ Նա նշեց, որ ընդդիմության պահվածքն անլուրջ է գնահատում։ Խորհրդարանական ընդդիմադիր խմբակցություններն այսօր ԱԺ նստաշրջանի աշխատանքը դարձյալ բոյկոտել են և փոխարենն առանձին քննարկում են կազմակերպել խորհրդարանից դուրս։

Ըստ Ալեն Սիմոնյանի՝ ընդդիմության պահվածքը չի վնասում ԱԺ հեղինակությունը, քանի որ այս Ազգային ժողովն ամենաբարձր լեգիտիմությունը ունեցող Ազգային ժողովն է։ «Եվ այս ընդդիմությունը, կարելի է ասել, ամենացածր լեգիտիմությունը ունեցող ընդդիմությունն է, թող մի հատ էլ առանձին պետություն հիմնեն»,- ասաց նա։