Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ամբողջությամբ սատարում եմ Բագրատ Սրբազանի ընթացքը. սպասեք իմ հրահանգներին. Շիրակի թեմի առաջնորդ Աջապահյան

Ամբողջությամբ սատարում եմ Բագրատ Սրբազանի ընթացքը. սպասեք իմ հրահանգներին. Շիրակի թեմի առաջնորդ Աջապահյան
Քաղաքականություն
21:09, 05 май 2024
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանն իր աջակցությունն է հայտնել Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Գալաստանյան մեկնարկած շարժմանը.

«Այս պահին Բագրատ Սրբազանը վերցրել է առաջնորդությունն այդ շարժման՝ ընդդիմանալու կեղծիքին, խաբեության, ընդդիմանալու հրապարակային եւ մնայուն նվաստացման, պարտությունն իբրեւ դրոշակ դարձնելու եւ ծնկաչոք ապրելու գաղափարականին: Ես ասում եմ՝ իմ Սրբազան եղբայրը իմ կողմից ունի ամբողջական սատարում, սպասեք իմ հրահանգներին»,-հայտարարել է Շիրակի թեմի առաջնորդը: