Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. քաղաքագետ

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. քաղաքագետ
Քաղաքականություն
16:55, 08 май 2024
Քաղաքագետ Էդգար Առաքելյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Բագրատ արքեպիսկոպոս Գալստյանի գլխավորությամբ իրականացվող քայլերթին և հոգևոր դասի վերջին օրերին արած հայտարարություններին:

«Եկեղեցին, իր բարձրագույն հոգևոր դասով ու թեմերի առաջնորդներով խախտելով Սահմանադրությունը, ներքաշվել է քաղաքական գործընթացներում, ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հակասահմանադրական հայտարարություններ է անում ու դրան ուղղված գործողություններ նախաձեռնում, ինչին պետք է իրավական գնահատական տրվի, ու դրան հետևեն համապատասխան իրավական գործողություններ»,- գրել է նա՝ ակտիվ հղմամբ նշելով Հայաստանի ուժային և իրավական կառույցների ֆեյսբուքյան էջերը: