Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կոչ եմ անում ԼՂ-ի լուծարման մասին Արցախի նախագահի պաշտոնն ուզուրպացրած Սամվել Շահրամանյանի հրամանագիրը ճանաչել ԱՀ Սահմանադրությանը հակասող եւ իրավական ուժ չունեցող ապօրինի ակտ․ Աթանեսյան

Կոչ եմ անում ԼՂ-ի լուծարման մասին Արցախի նախագահի պաշտոնն ուզուրպացրած Սամվել Շահրամանյանի հրամանագիրը ճանաչել ԱՀ Սահմանադրությանը հակասող եւ իրավական ուժ չունեցող ապօրինի ակտ․ Աթանեսյան
Հասարակություն
13:25, 29 сентябрь 2023
Հրապարակախոս, արցախցի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

Արցախի Գերագույն դատարանի Սահմանադրական ատյանի դատավորներին կոչ եմ անում հավատարիմ մնալ երդմանը եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լուծարման մասին Արցախի նախագահի պաշտոնն ուզուրպացրած Սամվել Շահրամանյանի հրամանագիրը ճանաչել ԱՀ Սահմանադրությանը հակասող եւ իրավական ուժ չունեցող ապօրինի ակտ: Եթե հանգամանքների բերումով դա հնարավոր չէ, ապա այդ պարտականությունը պետք է կատարի Ազգային ժողովը՝ որպես Արցախի ժողովրդի բարձրագույն ներկայացուցչական մարմին:

Մանրամասնությունների մեջ խորանալու հարկ չկա: Ընդգծեմ միայն, որ եթե ԼՂՀ լուծարումը միջազգային իրավունքի տեսակետից լեգիտիմ ճանաչվելու լիներ, ապա համապատասխան հրամանագիր կընդուներ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: