Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հիմա ո՞վ է թուրքը․ Վահրամ Աթանեսյան

Հիմա ո՞վ է թուրքը․ Վահրամ Աթանեսյան
Քաղաքականություն
15:57, 20 сентябрь 2023
Հրապարակախոս, արցախցի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

Հիմա ո՞վ է թուրքը: Նա՞, ով ասում էր պետք է գնալ Բաքվի հետ երկխոսության եւ կարգավորել գոնե օրախնդիր հարցերը, թե՞ նա, ով Արցախը Սարդարապատ էր հռչակում: Հանուն ինչի՞: Մեկ տող հաղորդագրության, որ ընդունում են կրակը դադարեցնելու մասին ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարության առաջարկությու՞նը: Մոսկվայի դեմքը փրկելու համար տասնյակ կյանքեր եք զոհաբերել, որ ի՞նչ անեք, ով հացկատակ գործակալներ: Դուք եւ Իլհամ Ալիեւը նույն տեսակից եք, երկուսդ էլ Պրիմակովի զավակն եք: