Քաղաքացիակենտրոն
լրատվություն

haqqin.az-ին Իքրամ Նուր կեղծանունով աշխատակցող Ստանիսլավ Տարասովի «էքսկլյուզիվ տեղեկությունը» վարկյանապես տիրաժավորվում է շատ որոշակի շրջանակների շահերը սպասարկող հայկական մեդիայում․ Վահրամ Աթանեսյան

haqqin.az-ին Իքրամ Նուր կեղծանունով աշխատակցող Ստանիսլավ Տարասովի «էքսկլյուզիվ տեղեկությունը» վարկյանապես տիրաժավորվում է շատ որոշակի շրջանակների շահերը սպասարկող հայկական մեդիայում․ Վահրամ Աթանեսյան
Քաղաքականություն
13:39, 29 декабрь 2021
Քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Երբ իլհամական հատուկ պրոյեկտ Էյնուլլա Ֆաթուլլաեւը, նրա haqqin.az-ին Իքրամ Նուր կեղծանունով աշխատակցող Ստանիսլավ Տարասովը, որ ծնունդով կիրովաբադցի, Բաքվի համալսարանի շրջանավարտ է եւ  Regnum-ում Արիֆ Ասալըօղլուի համահեղինակությամբ թուրքական ԱԳՆ-ի աղբյուրներից «էքսկլյուզիվ տեղեկություններ» է գեներացնում հայ -թուրքական երկխոսության մասին եւ մոսկվայաբնակ հայ քաղաքագետը նույն օրը նույն բանն են ասում, ապա ի՞նչ հետեւության կարելի է գալ: Մանավանդ՝ երբ այդ ամենը վարկյանապես տիրաժավորվում է հայրենական շատ որոշակի քաղաքական շրջանակների շահերն սպասարկող՝ հայկական մաս-մեդիայում»:

Նշենք, որ խոսքը, որոշ տեղեկություններով՝ նախկին իշխանություններից ֆինանսավորվող «Հրապարակ» և «Առավոտ» օրաթերթերում հրապարակված հոդվածի մասին է, որում տխրահռչակ Անդրանիկ Միհրանյանը հայտարարում է, թե Հայաստանի իշխանությունը հայ-թուրքական մարմին է ստեղծում «Հայաստանը հանձնելու համար»։